211652_close_icon
views-count1489 դիտում article-date 13:41 22-01-2022

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. armeniasputnik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է armeniasputnik.am-ը։

Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ին , 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցեր:

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա փոխգործակցության հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:

Նմանատիպ նյութեր