211652_close_icon
views-count15769 դիտում article-date 12:45 22-01-2022

Բաքուն մերժել է ՀՀ իշխանության առաջարկը. yn.am

Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ պայմանի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը, հայտնում է yn.am-ը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի միջոցով սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքու։ Երեկ Միրզոյանը բացատրեց, որ առաջարկները վերաբերում են Սոթք-Խոզնավար հատվածից զորքերի հայելային հետքաշմանը։

Բաքուն փաստորեն չի ընդունել առաջարկը՝ դրանով իսկ հաստատելով, որ չի լքի մայիսի 12-ից պարբերաբար հարձակումների արդյունքում Հայաստանի օկուպացված տարածքը։ Հատկանշական է, որ Բայրամովն այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու միակ մանդատը, Հայաստանը Բաքվի հետ շփվում է ոչ թե համանախագահների, այլ Լավրովի միջոցով։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, նշված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր