211652_close_icon
views-count2345 դիտում article-date 10:28 22-01-2022

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ 

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր