211652_close_icon
views-count1912 դիտում article-date 10:13 22-01-2022

Թանկ սերմացուն և դառն իրականությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։ Բանն այն է, որ այս օրերին շուկայում առկա սերմացուն՝ հիմնականում հացահատիկը և կարտոֆիլը, բավականին բարձր գին ունեն և ուղղակի հասու չեն գյուղատնտեսությամբ իրենց հանապազօրյա հացը վաստակող մեր հայրենակիցներից շատերի համար։

Մասնագետների դիտարկմամբ, բավականին հողատարածքների ճակատագիրն անորոշ է, քանի որ մարդիկ ի վիճակի չեն լինելու ցանք կատարել։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ գյուղատնտեսության նախարարություն չկա, ոլորտով զբաղվող էկոնոմիկայի նախարարությունը «շուլուխ» անելով է զբաղված, իսկ գյուղացին փաստացի կանգնած է լուրջ փաստի առաջ։ Եվ ոչ միայն սերմացուի հարցում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր