211652_close_icon
views-count921 դիտում article-date 17:29 21-01-2022

«Հայաստան». կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ հայ հասարակության ներսում պառակտումը. News.am

Ղարաբաղյան պատերազմից առաջ եւ հետո կարեւորագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ հասարակության ներսում պառակտումը։ Եվ այս հարցում մեծ դեր ունի ներկայիս քաղաքական ուժը։ Այս մասին Ազգային ժողովում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է News.am-ը։

Նա նշեց, որ միասնության գաղափարը, որն ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում, վերջին տարիներին վերացել է։ 

«Դա տեղի չունեցավ նաեւ պատերազմի ժամանակ, որի ընթացքում ներկայիս քաղաքական ուժը չկարողացավ համախմբել հայ ժողովրդին»,- ընդգծեց Օհանյանը։

Նմանատիպ նյութեր