211652_close_icon
views-count108281 դիտում article-date 14:58 21-01-2022

Մի քանի ժամ է, ՀՀ ոստիկանության վարչական շենքում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ սկսվել է կոլեգիայի ընդլայնված նիստը

 
Արդեն մի քանի ժամ է, ՀՀ ոստիկանության վարչական շենքում ընթանում է ՀՀ ոստիկսանության կոլեգիայի ընդլայնված նիստը: Ներկա են ՀՀ ոստիկանության ղեկավար ողջ կազմը, ոստիկանության գլխավոր վարչությունների,  ոստիկանության մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը,  օպերատիվ գծով տեղակալները:

Ելույթով հանդես է  գալիս ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը:

Ոստիկանության  ընդլայնված կոլեգիայի նիստը ղեկավարում է  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը:

Ընդլայնված նիստին ներկա են նաև ՀՀ պարեկային ծառայության պետը, ՀՀ ՃՈ պետը,  ՃՈ պետի տեղակալներն ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմը:
 

Նմանատիպ նյութեր