211652_close_icon
views-count1420 դիտում article-date 23:09 20-01-2022

Հովհաննես Իշխանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է. aravot.am

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը մերժել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի  նկատմամբ քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Հովհաննես Իշխանյանը ծանուցվել է նամակով, հայտնում է aravot.am-ը։

Հիշեցնենք, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին Հանրապետության հրապարակից սեւազգեստ, առանց համազգեստի՝ մոտ 10-ից ավելի ոստիկաններ բռնի ուժով բերման էին ենթարկել ու տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Հովհաննես Իշխանյանին բերման էին ենթարկել իր ֆեյսբուքյան գրառման համար։ Իրավապաշտպան, Հովհաննես Իշխանյանի հորեղբայրը՝ Ավետիք Իշխանյանը, կարծիք էր հայտնել, որ Հովհաննես Իշխանյանին բերման ենթարկելու պատճառը ոչ թե ֆեյսբուքյան գրառումն էր, այլ նրա նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը :

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր