211652_close_icon
views-count6278 դիտում article-date 22:37 20-01-2022

Բրիտանիայի ռազմափոխադրական ինքնաթիռները 3 օրում 8 չվերթ են իրականացրել դեպի Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում թվով ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է արեւմտյան ավիառեսուրսների տվյալներից: ZZ171 հերթական ինքնաթիռը հունվարի 19-ի երեկոյան տեղական ժամանակով 11:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) ժամանել Է Կիեւի մերձակայքում գտնվող «Բորիսպոլ» օդակայան:

Բրիտանական ինքնաթիռներն Ուկրաինա թռիչքներն իրականացնում են Անգլիայի Բրայզ Նորթոն ռազմաօդային բազայից: Գործողությունը, որում գործի Է դրվել բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերում առկա ծանր ռազմա-փոխադրական բոլոր ութ ինքնաթիռների առնվազն կեսը, սկսվել են հունվարի 17-ին: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող Է տեղափոխել մինչեւ 77,5 տոննա բեռ:

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Հունվարի 19-ի դրությամբ Լոնդոնն արդեն կարողացել Է Ուկրաինային մատակարարել ավելի քան 1,7 հազար NLAW շարժական հակատանկային կառավարվող հրթիռ:

Բացի այդ, երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին,  ԱՄՆ-ի Հանթսվիլ քաղաքից (Ալաբամայի նահանգ) Լվով Է ժամանել ուկրաինական Ան-24 ծանր փոխադրական ինքնաթիռը: Հանթսվիլ քաղաքի մերձակայքում տեղակայված Է ԱՄՆ-ի բանակի Ռեդսթոունի զինանոցը: Նաեւ երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, ուկրաինական Ան-24-ը Կիեւ Է ժամանել Լեհաստանի Ժեշուվ քաղաքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր