211652_close_icon
views-count6968 դիտում article-date 15:25 20-01-2022

Բարձրաստիճան պաշտոնյաներին տուգանած, նաև փչացած մեքենան հրող պարեկները խրախուսվել են. Փաշինյան

Ուզում եմ՝ խոսենք այն դեպքերի մասին, երբ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու համար։ Եթե ճիշտ եմ հիշում, մենք այդ դեպքերում քրեական գործեր ունենք հարուցված: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը նշեց, որ 2021-ի 6 ամիսների ընթացքում պարեկային ոստիկանության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, բոլոր դեպքերուվ հարուցվել է քրգործ. «Երեկ ունեցանք նոր դեպք, Իսակովի պողոտայում քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ նյութեր են նխապատրաստվում»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյան, նրա ընտանիքի անդամը պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է պատասխանատվության, տվյալ պարեկը արժանացել է խրախուսման ոստիկանապետի հրամանով:

Նա մի դեպք պատմեց. «Ոստիկնության պետն անցնելիս տեսել է, թե ինչպես են պարեկային ոստիկանները խցանումից խուսափելու համար ոստիկաններով հրում են փչացած մեքենան: Այս դեպքում նույնպես այդ ոստիկանները խրախուսվել են: Սրանք կարեւոր նրբություններ են, որոնք կարեւոր բաների մասին են խոսում: Ուզում եմ գնահատել այն աշխատանքը, որ կատարված է պրեկային ոստիկանության հիմնադրման ուղղությամբ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր