211652_close_icon
views-count987 դիտում article-date 10:52 20-01-2022

2021-ին դատավորների նկատմամբ գրեթե կրկնակի ավելի վարույթներ են հարուցվել

2021 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ հարուցվել է թվով 28 կարգպահական վարույթ, որոնցից 25-ը՝ դատավորների նկատմամբ, իսկ 3-ը՝ ԲԴԽ անդամների նկատմամբ:
 
Կարգապահական վարույթ նախաձեռնելու իրավասություն ունեցող մարմինները հարուցել են հետևյալ քանակությամբ վարույթներ․ Արդարադատության նախարարություն՝ 18, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ 6, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 4։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի ընթացքում հարուցվել է ընդհանուր առմամբ 15 կարգապահական վարույթ, այսինքն՝ 2021 թվականին հարուցվել են գրեթե կրկնակի ավելի շատ վարույթներ, քան 2020 թվականին:
 
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված 2021 թվականին հարուցված վարույթների քանակական և բովանդակային վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Քանակական վերլուծության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հասանելի է նաև կարճ տեսանյութում։
 
 
Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր

Նմանատիպ նյութեր