211652_close_icon
views-count1266 դիտում article-date 10:44 20-01-2022

Գոնե մեկ անգամ իմաստուն, հայրենասեր գտնվեք և ընդունեք իմաստուն որոշում. «Արդարություն և Հայրենիք» կուսակցության նախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլին, Ներկաներին՝ Ձեր Ապահով, Հավերժ   Երջանիկ  ԱՊԱԳԱՅԻՑ  Արդարության  և Հայրենիք Կուսակցության (ԱՐՀԱԿ) նախագահ  Խաչատրյան Յ.-ից

Որոշում է ընդունվել բռնագրավել գեներալ Մանվելի, Արցախի հերոսի զավակների գույքը։
Խոսքը վերաբերվում է այն հերոսին, ով առանց Հայկական Հանրապետության ղեկավարության հրամանի գրավել է Ֆիզուլին։

Եթե նրանց գույքը բռնագրավվում է, ապա բոլոր նախկին չինովնիկների և նրանց զավակների գույքը պետք է բռնագրավել, որը ճիշտ որոշում չի լինի, քանի որ այդ մարդիկ ստեղծել են գույք, իսկ ավելի կոնկրետ կառուցել են տներ, գործարաններ, ջերմոցներ, այգիներ, այդ բոլորով նրանք նպաստել են և նպաստում են Հայկական Հանրապետության տնտեսության զարգացմանը։

Եթե այդ պրոցեսը շարունակվի բոլորի նկատմամբ, ապա հանրապետությունում քաոս կստեղծվի։

30 տարվա ընթացքում Հայկական Հանրապետությունից դուրս են տարել մոտ 50 միլիարդ դոլար, Դուք պատկերացնում եք, որ եթե այդ գումարը ներդրվեր Հայկական Հանրապետությունում, որքան կզարգանար Հայկական Հանրապետությունը։
Բայց այդ գումարը դուրս է բերվել Հայկական Հանրապետությունից և նպաստել է այլ երկրների զարգացմանը։

Այ դրա մասին մտածեք, թե չէ Արցախի իսկակական հերոսի զավակներից եք գույք բռնագրավում, ապագայում էլ Ձեր զավակներից կխլեն Ձեր ունեցվածքը։
Բա որ ասում եմ իմաստուն գտնվեք, իշխանությունը հանձնեք ինձ և հանգիստ ապրեք։
Միայն ես  իմ խոսքի տերը կլինեմ, իսկ մնացածը Ձեզ և Ձեր հովհանավորներին խաբել են, խաբում են և խաբելու են։

Ես արագորեն այնքան լավ բաներ կանեմ Հայ ժողովուրդի համար, որ ժողովուրդը կմոռանա Ձեր բոլորի մասին։

Գույք բռնագրավելով երկիրը չի զարգանա։

Պետք է փող աշխատել,խոսքը վերաբերվում է միլիարդավոր դոլարներին, տասնյակ միլիարդավոր դոլարներին, որոնք միայն ես կարող եմ աշխատել, թե չէ ազգովի ջուր եք ծեծում, միայն խոսում եք ու խոսում, ոնց չեք ձանձրանում այդքան նույն բանների մասին խոսում եք, պետք է ոչ թե գործերի մասին խոսել, այլ գործերը մեր մասին պետք է խոսեն։

Վերջը ի վերջո, երբ եք վճռական լինելու, Հայրենասեր լինելու, զավակասեր լինելու, այո նաև զավակասեր լինելու, քանի որ կարող են իշխանության գալ մարդիկ, որոնք այդպիսի տգետ որոշումներ կընդունեն, ինչպիսին ընդունել են Արցախի հերոսի զավակների նկատմամբ։
Եթե նրանց նկատմամբ են այդպիսի որոշում ընդունել, Դուք պատկերացնում եք, ինչպիսի որոշումներ կարող են ընդունել Ձեր զավակների նկատմամաբ, խոսքը ոչ միայն Ձեր, այ Ձեր շրջակայքի մարդկանց մասին է։

Այնպես որ, գոնե մեկ անգամ իմաստուն, հայրենասեր գտնվեք և ընդունեք իմաստուն որոշում։

 Արդարություն և Հայրենիք
Կուսակցության (ԱՐՀԱԿ) նախագահ Խաչատրյան Յ.    
  Երեք Ծովերի Հայաստան Քրիստոնյա
Դեմոկրատական Ազգային Կուսակցության
(2008թ-ից իշխանությունների կողմից չգրանցված)
(ԵԾՀՔԴԱԿ) հիմնադիր Խաչատրյան Յ.

 
                                                 

Նմանատիպ նյութեր