211652_close_icon
views-count1584 դիտում article-date 10:20 20-01-2022

Հիմա նորովի պետք է կառուցել Հայաստանը, որտեղ ամեն ինչից առաջ և վեր պետք է լինի հայի անվտանգությունը. վերլուծաբան. aravot.am

aravot.am-ը գրում է. Հայի խռովյալ բարոյահոգեբանական վիճակում մինչև անգամ մեծամասշտաբ, սակայն առանձին-առանձին մարդասիրական ու բարեգործական նախագծերը չեն կարող անհրաժեշտ չափի արդյունք տալ։

Հաջողության հասնելու համար հավաքական ակտիվություն և ներդաշնակ աշխատանք է պահանջվում։ Մինչդեռ շատերը փախչում են թիմային աշխատանքից, քանի որ վերջին 30 տարում մեր երկրի քաղաքական վերնախավն ապացուցել է, որ դրա արդյունքը միմիայն իրենց իսկ գրպաններն ընդլայնելն ու լեցուն պահելն է և ոչ մի աղերս չունի Հայաստանում ու սփյուռքում հայության անվտանգությունն ամրապնդելու հրամայականի հետ։ Շարունակաբար ապացուցվող այս փաստը հայությանն ավելի ու ավելի հեռացրեց հավաքական ԵՍ-ից՝ ստիպողաբար տեղավորելով նեղ ընտանեկան շահերի շրջագծում։

Հայաստանի անկախությունից հետո քաղաքական վերնախավը ոչ մի բնագավառում ոչ միայն ուղեգիծ, այլև կարմիր ու հոծ գծեր չսահմանեց, լավագույն դեպքում ուրվագծեց։ Այս վարքագծի հետևանքը եղավ ոմանց աճող սնապարծությունը թե՛ ներքին և թե՛ արտաքին աշխարհի հանդեպ։ Մինչդեռ հայը իրատեսորեն պետք է տեր կանգնի իր մշակույթին, պատմությանը, լեզվին, կրոնին, ազգային և ավանդական չափանիշներին, ընդհանրապես ինքնությանը։

Այսօր աշխարհը վերադառնում է ազգային գիտակցության, իսկ հայի քաղաքական և առևտրական վերնախավը օտարին կիրթ երևալու համար ազգայինից է փախչում․․․

Աշխարհը գնում է դեպի քաղաքակրթությունների բախում, իսկ այսօրվա թերուս վերնախավը հրաժարվում է իր հարուստ քաղաքակրթությունից…

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան


Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր