211652_close_icon
views-count11500 դիտում article-date 23:27 19-01-2022

Երկրաշարժ՝ Ջերմուկից 28 կմ դեպի հյուսիս-արեևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան` Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, իսկ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ գյուղերում` 2-3 բալ:

Նմանատիպ նյութեր