211652_close_icon
views-count10929 դիտում article-date 19:50 19-01-2022

Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակը՝ Մարալիկի հրապարակից այն ապամոնտաժելու թուրքերի պահանջի մասին. aravot.am

Գյումրեցի վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի հրապարակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը ապամոնտաժելու մասին Թուրքիայի ակնարկին՝ ասաց․ «Թուրքիան իր չորս նախապայմաններն է առաջ քաշում, բայց մենք պատմական ճշմարտության հետ գործ ունենք, ես կերտել եմ պատմական ճշմարտությունը, սա տարեգրություն է։

Արձանը դարձել է ժողովրդի կուռքը, նրանք ասում են՝ մեր վրիժառուն է, մեր հերոսն է, մեր կուռքն է, ազգի պարծանքն է։ Դատավարություն գոյություն ունի, հո դատավարությունն էլ չե՞ն կարող անտեսել։ Հայոց Ցեղասպանությունը մերժելը ո՞րն է, ո՞վ նման իրավունք ունի, ողջ աշխարհն է ընդունել։ Ո՞վ է իրավունք տվել պատմական ճշմարտությանը հակառակվել, հերիք է թուրքերին մենք կուլ գնանք։ Արձանի ապամոնտաժումը լուծո՞ւմ է, բա պատմությունն էլ հո չեք կարող անտեսել։

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր