211652_close_icon
views-count1839 դիտում article-date 18:42 19-01-2022

«Սա պետք է լինի նախադեպ ֆեյքերի դեմ պայքարի համար». Նաիրի Հոխիկյան. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդ. կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկված՝ Նաիրի Հոխիկյանի դիմումն այն մասին, որ 2021թ. նոյեմբեր ամսվա ընթացքում մի շարք լրատվական կայքեր իր հասցեին հրապարակային կերպով ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ են գրառել:

Նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ Նաիրի Հոխիկյանը հետեւյալը փոխանցեց. «Ինձ հաջողվեց բացահայտել մի քանի կայքերի և ֆեյսբուքյան կեղծ էջերի հեղինակների ինքնությունը, որոնք իմ մասին ոչ միայն կեղտոտ ստեր էին տարածում, այլև ինձ ուղղված հայհոյանքներ հնչեցնում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր