211652_close_icon
views-count3610 դիտում article-date 22:37 19-01-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21703»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 18-ին, ժամը 22.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովհաննիսյան փողոցում կողաշրջվել է. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում իրար են բախվել «Շկոդա» և «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենաներ: «Շկոդայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր