211652_close_icon
views-count970 դիտում article-date 16:43 19-01-2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 03-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
 
                         Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 38 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է 18.361.672 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

                        Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 421.872 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասնշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 16.325.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
     Նախկինում արձանագրված 5  դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասնշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
     Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
     Արձանագրվել է 15 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 1.496.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
     Նախկինում արձանագրված 5  դեպքով հաշվարկվել է 234.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
  
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
     Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 540.672 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

     Նախկինում արձանագրված 2  դեպքով հաշվարկվել է 147.122 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասնշանակվել է  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
  
Ընդերքի պահպանության ոլորտ
     Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
 Ստուգումների վերաբերյալ

  
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 1 հանձնարարագիր` ընդերքօգտագործման ոլորտում։
 
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.280.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 38.879.112 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին  2 հանձնարարական։
   
    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 873.400 ՀՀ դրամ)։

    Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.063.350 ՀՀ դրամ:
 

Նմանատիպ նյութեր