211652_close_icon
views-count5505 դիտում article-date 10:00 19-01-2022

Բաքվի ջանքերով ՎՈւԱՄ-ը հակադրվում է ԵԱՏՄ-ին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեփական զինված ուժերը ռուսական ազդեցությունից հեռացնելուն զուգահեռ Ադրբեջանն սկսել է ոչ միայն ներգրավվել հակառուսական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ծրագրերում, այլեւ որոշ դեպքերում հանդես է գալիս նման նախագծերի նախաձեռնողի կարգավիճակում: Ասվածի համատեքստում ուշագրավ գործընթաց տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ Ուկրաինա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ:

Հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում քննարկվել են Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) երկրներին միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները։ Այս նախաձեռնությունը իրենից ներկայացնում է տրանսպորտային եւ տնտեսական կապ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միջեւ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին, բայց կանոնադրությունն ընդունվել է միայն 2006 թվականին: ՎՈւԱՄ-ի նպատակն ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին հակազդելն է:

Կազմակերպության հիմնական տնտեսական բաղադրիչը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ուղիների ձեւավորումն է՝ Միջին Ասիայի էներգակիրները Անդրկովկասով եւ Ուկրաինայով Եվրոպա արտահանելը: Այս ակնհայտ հակառուսական ծրագիրը գրեթե 15 տարի գործնականում սառեցված էր, եւ այսօր նրա ակտիվացումը լիովին տեղավորվում է ՌԴ-ի շուրջ ընթացող անբարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Հատկանշական է նաեւ, որ ՎՈւԱՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների ակտիվացման մասին խոսվում է «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը զուգահեռ:

Այս միտումը նվազագույնը նշանակում է Ադրբեջանի եւ Վրաստանի բանավոր հայտարարություն այն մասին, որ նրանք մերժում են «3+3» ձեւաչափը, իսկ առավելագույնը՝ դուրս են գալիս ՌԴ տնտեսական շահերի դեմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր