211652_close_icon
views-count12741 դիտում article-date 22:51 18-01-2022

Փաշինյանը «պաշտպանվում» է Սերժ Սարգսյանի օրենքով. «պադավատների» վերանորոգման ծախսերը՝ գաղտնիք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am

«Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենայով ճանապարհին եմ մնացել՝ ընդ որում բնակավայրերի մեջ: Դա խնդիր չի, կարող եմ նույնիսկ իջնել, բրթել՝ խոդի գցելու համար, բայց հասկանում եք՝ վարչապետին սպասարկող մեքենան 5-6 անգամ փչանում է բնակավայրերի մեջ: Մարդիկ գալիս-ասում են՝ վարչապետ ջան, ի՞նչ է եղել, կարող ա՝ սվեչա է թրջել… Հետո ինձ ցույց են տալիս ծախսերն ու ասում, որ այդ մեքենաների վերանորոգման համար 30 մլն դրամ արդեն ծախսել են»:

Այս մասին դեկտեմբերի 24-ին, նախապես ուղարկված գրավոր հարցերով առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բյուջեի հաշվին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնալու թեմային: Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե Հայաստանի ո՞ր բնակավայրերում է խափանվել վարչապետին սպասարկող ծառայողական մեքենան և որքա՞ն գումար է հատկացվել վերանորոգման համար: Հարցման նպատակն էր կատարել հաշվարկներ և պարզել՝ արդյո՞ք, ինչպես պնդում է Փաշինյանը, բյուջեի համար առավել շահեկան է նոր ավտոմեքենա գնելը, քան հները վերանորոգելը: Փաշինյանի բնորոշմամբ՝ Երրորդ հանրապետության մեջ ամենաթափանցիկ կառավարությունը, սակայն, մեր գրավոր հարցումը մերժել է, տեղեկությունները չեն տրամադրվել՝ դրանք համարելով ծառայողական և պետական գաղտնիք: Այս իրավիճակում քաղաքացին կա՛մ պետք է հավատա Փաշինյանի ազնիվ խոսքին, կա՛մ մնա չփարատված կասկածներով, քանզի ո՛չ մեքենաների խափանման, ո՛չ դրանց վերանորոգման վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում: Հիշեցնենք՝ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն արվեց, որի համաձայն՝ ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք: 2019 թվականին հայտնի դարձավ, որ պետբյուջեի հաշվին «պադավատապետությունը» սուր քննադատող Նիկոլ Փաշինյանի համար «Mercedes-Benz» S դասի՝ ամբողջությամբ զրահապատ ծառայողական մեքենա է գնվել, որի արժեքն այդ թվականին 350.000 դոլար էր։ Մեկ ամիս առաջ ձեռք բերված 200 հազար դոլար արժողությամբ BMW-ով շրջող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ իր մեքենան խափանվել է Երևանում, Գյումրիում, Կոտայքում, Տավուշում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր