211652_close_icon
views-count3277 դիտում article-date 18:02 18-01-2022

«Միլան»-Սպեցիա» խաղից հետո մրցավարը արտասվել է՝ սխալ որոշման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության «Միլան» - «Սպեցիա» հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Սերան ծանր է տարել խաղավերջում իր թույլ տված սխալը:
 
Վերջին րոպեներին մրցավարը չհաշվեց «Միլանի» կիսապաշտպան Ժունիորի գոլը՝ սուլելով հենց հարվածից առաջ և միլանցիների օգտին տուգանային նշանակելով, թեպետ գնդակը դաշտի տերերի մոտ էր:
 
Խաղից հետո մրցավարը ներողություն է խնդրել «Միլանից» և չի կարողացել հանդերձարանում զսպել արցունքները:
 
Միլանյան թիմի մի խումբ խաղացողներ՝ Զլաթան Իբրահիմովիչի գլխավորությամբ, մտել են հանդերձարան, մխիթարել և զորակցություն հայտնել մրցավարին:
 
Բոլոր դեպքերում, Սերան կորակազրկվի առնվազն երկու խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր