211652_close_icon
views-count3455 դիտում article-date 10:29 18-01-2022

Որոշման ընդունման դեպքում գազի սակագնի փոփոխություն կլինի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա»-ից գազի սակագնի վերանայման հայտ ստացավ, եւ համապատասխան որոշման ընդունման դեպքում գազի սակագինը այս տարվա ապրիլի 1-ից կբարձրանա։ Հանձնաժողովը ընկերության հայտը քննելու համար 80 օր ունի։ Որոշումը կայացվելու պարագայում 1 ամիս անց ունենալու ենք գազի նոր սակագին։

Փաստորեն, կոմպենսացիոն քայլը՝ պետբյուջեից ընկերությանը գումարի տրամադրումը, այնուամենայնիվ, չստեղծեց այն միջավայրը, որը թույլ կտար գոնե այս տարի չխոսել գազի գների բարձրացումից։ Ուշադրություն դարձնենք նաեւ մեկ այլ հանգամանքի։ Այս անգամ խոսվում է գազի՝ կալորիականության գործակցի կիրառումից։ Հանձնաժողովն էլ այս մասին խոսեց, երբ հունվարի 14-ին պարզաբանում տարածեց բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ։

Այստեղ նշվում է, որ, այո, հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվեն համապատասխան հաշվարկներ, եւ դրանք մինչեւ հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվեն շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ:

Եվ, հաշվի առնելով մամուլի հրապարակումներն առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների եւ որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», հանձնաժողովը հայտնել է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես՝ ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6 տոկոս, որը ենթակա է ճշգրտման՝ բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
 

Նմանատիպ նյութեր