211652_close_icon
views-count13360 դիտում article-date 09:41 18-01-2022

Պապիկյանն իր հարսանիքին հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին:

Տեղեկացանք, որ պատգամավորներն ու կառավարական կաբինետի ներկայացուցիչներն իրենց զույգերի՝ կանանց ու ամուսինների հետ են հրավիրված: Մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունները, թե Պապիկյանը վերջերս օտարացել է թիմից ու ընտրյալ մարդկանց հետ է շփվում: «Չկա նման բան, Պապիկյանի անվան հետ կապվող տեղեկություններն ուրճացված են ներկայացվում: Ինչպես նախկինում էր շփվում, այնպես էլ հիմա է»,- ասաց նա:

«Հարսանյաց արարողությունը Ստեփանավանի՞ց է մեկնարկելու՝ հայկական ավանդույթների համաձայն՝ զուռնա-դհոլով»,- հարցրեցինք մեր զրուցակիցին: «Չեմ կարծում: Ավելի ժամանակակից ոճով կլինի. զույգերը եկեղեցում միմյանց կհանդիպեն, ինչից հետո արարողությունն արդեն ռեստորանում կշարունակվի»,- հավելեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Պապիկյանի հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի քենու դուստրն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր