211652_close_icon
views-count1868 դիտում article-date 22:10 17-01-2022

Մեսին չի հրավիրվի Արգենտինայի հավաքական առաջիկա խաղերին. նա շարունակում է ապաքինվել քովիդից հետո

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղերը: Արգենտինացիների մարզչական շտաբը չի հրավիրի Մեսիին, քանի որ վերջինս շարունակում է ապաքինվել կորոնավիրուսից հետո:

Նշվում է, որ ի սկզբանե արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մտադիր էր Մեսիին հանգիստ տալ և չհրավիրել ԱԱ-2022-ի որակավորման առաջիկա խաղերին, քանի որ հավաքականն արդեն ապահովել է աշխարհի առաջնության ուղեգիրը, սակայն ֆուտբոլիստն ինքը չէր ցանկացել բաց թողնել հանդիպումները:

Այդպիսով, Մեսին չի մասնակցի Չիլիի և Կոլումբիայի հետ խաղերին, որոնք կայանալու են հունվարի 27-ին և փետրվարի 1-ին:

Նմանատիպ նյութեր