211652_close_icon
views-count1325 դիտում article-date 18:58 17-01-2022

Ժիրայր Մարգարյանը տեղափոխվեց ուկրաինական «Վերես»

Երևանի «Արարատը» պաշտոնապես հաստատել է, որ թիմի խաղացող Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է «Վերես»:

«1.5 տարի «Արարատում» հանդես գալուց հետո Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է ուկրաինական «Վերես»։ Ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆուբոլիստի տեղափոխության վերաբերյալ։

24-ամյա ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ և նվաճել է Հայաստանի գավաթը։

Ժիրայր Մարգարյանը խոսել է «Արարատի» մամուլի ծառայության հետ․ «Հպարտ եմ, որ կրել եմ լեգենդար այս ակումբի մարզաշապիկը։ Այստեղ անցկացրած ժամանակահատվածում շատ էին հետաքրքիր ու հիշարժան պահերը։ Ամենից նշանակալին գավաթակիր դառնալն էր»։

Մարգարյանը պատմել է, թե ինչ դրդապատճառներով է ընդունել «Վերեսի» առաջարկը․ «Ուրախությամբ եմ տեղափոխվում այս ակումբ։ «Վերեսը» խաղում է ավելի բարձրակարգ առաջնությունում, ինչը կօգնի խաղային առաջընթաց գրանցել։ Հուսով եմ՝ արագորեն կհարմարվեմ թիմին կկարողանամ օգնել հասնել իր առջև դրված նպատակներին»։

Ժիրայր Մարգարյանը նաև իր խոսքն է հղել «Արարատի» աշխատակացիներին և երկրպագուներին․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին և աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացել եմ ինչպես «Արարատում», այնպես էլ «Շիրակում» և շնորհակալ եմ նրան ինձ հավատալու ու վստահելու համար։ Դա ինձ ստիպում էր ամեն օր ավելի շատ աշխատել և կատարելագործվել։

Ակումբի երկրպագուներին ցանկանում եմ, որ «Արարատը» նոր տիտղոսներ նվաճի և ուրախացնի նոր հաջողություններով․ «Արարատ», հու՛պ տու՛ր»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր