Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 13-ին, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը ոստիկանություն հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքում տեղակայված «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում գտնվող առկա գույքի մի մասը պակասում է։
Մասնավորապես, խցերում գտնվող սառնարանների շարժիչները չկան, գողացել են խցերի վարդակները, լույսերը, խցերի սանհանգույցների ծորակները, պղնձյա խողովակները, սանհանգույցներում տեղադրված բաքերը, հատակների լամինատները, դռները, լոգարանի ծորակները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Գողացել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում գտնվող գույքի մի մասը. Aravot.am
2022.01.15 15:32


