211652_close_icon
views-count3300 դիտում article-date 14:21 15-01-2022

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:


«Հարգելի հայրենակիցներ, ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

Նմանատիպ նյութեր