211652_close_icon
views-count1351 դիտում article-date 10:57 15-01-2022

Տեղեկատվական արտահո՞սք, թե՞ պարզապես քաղաքական պատվեր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իր առաջնահերթությունների մասին ԱՄՆ-ի ազդանշանն անակնկալի է բերել Արեւելամիջերկրածովյան գազատարի (EastMed) նախագծի մասնակիցներին, նախագիծ, որը պետք է Իսրայելի ու Կիպրոսի հանքավայրերը կապեր Հունաստանի ու Իտալիայի հետ:

Ամերիկացի պաշտոնյաների հրապարակված դիվանագիտական նամակագրությունը ցույց է տվել նրանց մտադրությունը՝ հեռու մնալու էներգետիկ նախաձեռնությունից, որը «Թուրքական հոսքի» անմիջական մրցակիցն է։ Եթե Աթենքն զգուշությամբ ընդունեց այդ հաղորդումները, ապա Անկարայում, որի համար EastMed-ի ենթակառուցվածքն ուղղակի զայրացուցիչ էր, Վաշինգտոնի քայլերն ընդունեցին թեթեւությամբ, կարծես ազատվել էին ծանր բեռից: Փորձագետներն ասում են, որ այս ֆոնին Թուրքիան կարող է ընդհանուր լեզու գտնել Իսրայելի հետ

Ինչպես հայտարարել է Քաթարի համալսարանի Իբն Հալդոնի հումանիտար եւ սոցիալական գիտությունների կենտրոնի դոցենտ Ալի Բաքիրը, EastMed-ն աշխարհում ամենաերկար գազամուղներից մեկն է, իսկ դա նշանակում է, որ շինարարության փուլում ու դրանից հետո էլ այն ստիպված է բախվել բարձր ռիսկերի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր