211652_close_icon
views-count943 դիտում article-date 10:45 15-01-2022

Զենք գնելը ԶՈւ բովանդակային վերափոխման հետ մեծ հաշվով կապ չունի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ալիեւը հայտարարում է, թե Ադրբեջանը կշարունակի գնել ռուսական զենքը, սակայն այդ երկրի ձեռք բերած սպառազինության կառուցվածքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հիմնականում գնում է զրահատեխնիկա ու հրետանային համակարգեր, իսկ ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զինատեսակները, որոնք ադրբեջանական բանակի հիմնական մասն են կազմում, գնում է Թուրքիայից ու Իսրայելից: Զենք գնելը ԶՈւ բովանդակային վերափոխման հետ մեծ հաշվով կապ չունի, վերջին հաշվով նաեւ Թուրքիան է ռուսական զենք գնում, ինչը գործընթացների էությունը չի փոխում:

Ադրբեջանի բանակն այն վերջին ոլորտն էր, որը լիարժեքորեն իր ազդեցության տակ էր պահում ՌԴ-ն: Նավթի եւ գազի արտահանման հարցում, որն Ադրբեջանի տնտեսության հիմնական մասն է կազմում, Ռուսաստանի ներգրավվածությունը շատ փոքր է: Այստեղ դոմինանտ են Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը, իսկ Թուրքիան ոչ միայն օգտվում է Բաքու-Ջեյհան նավթամուղից, այլեւ ադրբեջանական գազն ստանում է գրեթե ինքնարժեքով, իսկ պատերազմից հետո թուրքական ընկերություններն սկսեցին շահագործել Արցախի բռնազավթած տարածքների ոսկու եւ պղնձի հանքերը:

Մյուս կողմից էլ գրեթե ամենամսյա ռեժիմով անցկացվում են ադրբեջանաթուրքական զորավարժություններ, իսկ ադրբեջանական զինուժի առանձին անցկացվող վարժանքներին սկսել են պարտադիր մասնակցել թուրքական բանակի զինվորական մասնագետ-խորհրդատուները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր