211652_close_icon
views-count5103 դիտում article-date 09:33 15-01-2022

Խոզի մսի գինը բարձրացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:

Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը 4400 դրամ է, աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4000 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի նվազել. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 11.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ սա է պատճառը, որ ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր