211652_close_icon
views-count1324 դիտում article-date 23:42 14-01-2022

N զորամիավորումն ամփոփել է 2021 ուսումնական տարվա աշխատանքները

N զորամիավորումում հունվարի 14-ին ամփոփվել են 2021 ուսումնական տարվա մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման հրամանատարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ընդգծել արձանագրված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը: Ըստ ուղղությունների` ներկայացվել են նաև ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորած կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները:

Նմանատիպ նյութեր