211652_close_icon
views-count1859 դիտում article-date 21:45 14-01-2022

ԿԳՄՍ-ն քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Անդրեասյանը:

Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարելի է ծանոթանալ այստեղ:

Նմանատիպ նյութեր