1889 դիտում
17:50 14-01-2022
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն պարտավոր է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության:
Դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաեւ հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը:
Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 20-ին iravunk.com կայքում հրապարակվել էր «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:

Նմանատիպ նյութեր
1667 դիտում
15:54 15-09-2021
Պաշտոնյան պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ Ալեն Սիմոնյանի մասին
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո