211652_close_icon
views-count33843 դիտում article-date 14:34 14-01-2022

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են թիվ 487 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Գայի գյուղում՝ Ա. Խաչատրյան փողոցում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 71-ամյա  Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 487  երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա  Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր