211652_close_icon
views-count27569 դիտում article-date 11:52 14-01-2022

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (փակ է կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) միջհամայնքային, Լոռու մարզի Սպիտակ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքների ավտոճանապարհները։

Սյունիքի և Վայոց ձորի (բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի) մարզերում տեղում է ձյուն։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Նմանատիպ նյութեր