211652_close_icon
views-count1586 դիտում article-date 23:55 13-01-2022

Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք. Չավի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի արդյունքը (2:3):

«Ես տխուր եմ: Առաջին 20 րոպեներին մեր խաղում բարդույթներ կային։ Մտածում էինք վերջին հանդիպումների, վերջին արդյունքների մասին։ Բայց երբ ազատվեցինք այդ բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ, իսկ վերջում լիովին վերահսկեցինք խաղը։

Եթե ​​մետաղադրամ գցեինք ու «ղուշ» ընկներ, արդյունքը «Բարսայի» օգտին կլիներ, և ոչ ոք ոչ մի բառ չէր ասի, բայց ընկավ «գիր»։

Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այսօր շարք էին վերադարձել մի շարք կարևոր խաղացողներ։
Մենք հրաժեշտ տվեցինք մրցաշարին, բայց ազատվեցինք կոմպլեքսներից»,- կատալոնացի ասնագետի խոսքերն է փոխանցում Armsport.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր