211652_close_icon
views-count1387 դիտում article-date 23:16 13-01-2022

Արամ Ոսկանյանը գլխավորեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է և մասնագետները լքել են երևանյան ակումբը, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, ով նախորդ երկու տարիներին հանդիսանում էր ղազախական «Աթիրաու» թիմի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։ 46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։

Նմանատիպ նյութեր