211652_close_icon
views-count2016 դիտում article-date 22:37 13-01-2022

Լապորտան հանդերձարանում գովել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին՝ «Ռեալից» կրած պարտությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդերձարանում գովել է թիմի ֆուտբոլիստներին՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (2-3), հայտնում է Armsport.am-ը:

«Մենք շատ հպարտ ենք, բոլոր երկրպագուները հպարտ են, որ աջակցում են «Բարսելոնային»: Հիմա ավելի ուժեղ, քան երբևէ: Այս խաղում դուք առաջ գնացիք, ցուցադրեցիք ձեր տաղանդը, հպարտությունը, գերազանցեցիք ինքներդ ձեզ։ Դուէ քաջ էիք, քաջ։ Մենք կարող ենք հպարտանալ։

Որպես ակումբի նախագահ, խորհրդի մնացած անդամների և ամբողջ աշխարհից ժամանած երկրպագուների անունից կարող եմ ասել, որ մենք բոլորս հպարտ ենք: Շնորհակալություն բոլորիդ. սա ճիշտ ճանապարհ է, մարզիչ, անձնակազմ։ Մեզ համարյա հաջողվեց։

Մեզ պակասում է միայն հաղթանակը. Բայց ես վստահ եմ, որ եթե շարունակենք առաջ գնալ, ապա հաղթանակները կգան»,- ասել է Լապորտան։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր