211652_close_icon
views-count42153 դիտում article-date 10:36 13-01-2022

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը Հյուսիս-հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40–ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ  նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյսնը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օերատիվորեն ժամանել են  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարում պարեկներ Ինգա Գալստյանն ու Նարեկ Միքայելյանը որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն  վթար վայրում ու խցանում տեղի չունենա։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր