211652_close_icon
views-count2453 դիտում article-date 23:00 12-01-2022

«Եթե չկարողանամ աշխատել, ապա կհեռանամ»․ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյան. aravot.am

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, որը պաշտոնանկությունից հետո ՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին նշանակվել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի խորհրդական, հունվարի 12-ին ընտրվեց համալսարանի խորհրդի նախագահ։

Խորհրդի 20 անդամներից 6-ը մասնակցում էին առցանց։ Խորհրդի անդամ Գորիսի պետական համալսարանի դասախոսներից մեկը նախագահի պաշտոնում առաջադրեց Արտուշ Ղուկասյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեղան։ Քվեարկությանը նա ստացավ 19 կողմ, մեկ հոգի ոչ թե չքվեարկեց, այլ քվեարկության պահին, ինչպես մեր աղբյուրներն են նշում՝ «կորավ»։

Արտուշ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հետաքրքրվել, թե ով չկար այդ պահին։ «Գիտեք, հիմա մարդ էր, գուցե կարիք կար դուրս գալու, չգիտեմ՝ ես չեմ կարեւորում այդ փաստը»,-ասում է Ղուկասյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր