211652_close_icon
views-count1313 դիտում article-date 20:35 12-01-2022

Երկու պատանի շախմատիստներ միջազգային վարպետի կոչում են ստացել

Պատանի շախմատիստներ Արմեն Բարսեղյանը և Էմին Օհանյանը ՖԻԴԵ-ի կողմից միջազգային վարպետի կոչում են ստացել:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ակադեմիայի մամուլի քարտուղարությունը:

«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր նվաճումներ ու մեծ հաղթանակներ»,- ասվում է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:​

Հիշեցնենք՝ Էմին Օհանյանը վերջերս Սերբիայում հռչակվել էր Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։

Նմանատիպ նյութեր