211652_close_icon
views-count1739 դիտում article-date 22:11 12-01-2022

Փոլ Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդում» կատարյալ բարդակ է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է ակումբում առկա իրավիճակը:
 
«Ակումբը զգում է, որ այնտեղ քաոս է. դա վերաբերվում է խաղացողներին, աշխատակիցներին, մենեջերներին: Ո՞վ կցանկանա նման ակումբ գնալ: Այնպիսի զգացողություն է, որ այնտեղ կատարյալ բարդակ է: Մթնոլորտը թունավորված է:
 
Մենք գիտենք, որ Ռոնալդուն, Պոգբան, Վարանը, Մատիչը մեծ փորձ ունեն, տիտղոսներ են նվաճել, բայց մնացած ֆուտբոլիստները դա չեն ապացուցել, որ ինչ-որ բան հաղթելու համար բավարար չափով լավն են:
 
Այդ ֆուտբոլիստներից մի քանիսն արդեն մի քանի խաղ են անցկացրել: Բայց երբևիցե կտեսնե՞նք, թե ինչպես են այդ տղաները իրացնում իրենց պոտենցիալը:
 
Արդյո՞ք բավարար լավն է Մագուայրը կամ՝ Լինդելյոֆը: Մենք շարունակում ենք խոսել այն մասին, որ նրան լավն են, բայց նրանց չեն կարողանում անել այն, ինչ պահանջվում է խաղադաշտում», ասել է Սքոուլզը:

Նմանատիպ նյութեր