211652_close_icon
views-count20846 դիտում article-date 18:11 12-01-2022

20-ամյա հայ բռնցքամարտիկը Ֆրանսիայում դարձել է հերթական հեղինակավոր մրցաշարի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի տարի է, Ֆրանսիայում բնակվող հայ բռնցքամարտիկ Մնացական Մովսեսյանը մեծ հաջողությունների է հասել բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարերում:
 
Դրանցից վերջինը Բորդոյում տեղի ունեցած մինչև 64կգ քաշային կարգում միջտարածաշրջանային մրցաշարն էր, որը կայացել է 2021 դեկտեմբերի վերջում:

20-ամյա Մնացականը հասել է եզրափակիչ, որտեղ մեծ առավելությամբ հաղթել է ֆավորիտ համարվող մրցակցին և հռչակվել մրցաշարի չեմպիոն:
 
Մրցամարտից հետո Մնացականը հայտնեց, որ իր հաջողությունը նվիրում է Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող բոլոր հերոս հայ զինվորներին:

Մինչև 2017 թվականը հայ մարզիկը հանդես է եկել մինչև 72կգ քաշային կարգում, որից հետո փոխել է քաշային կարգը՝ մինչև 64կգ:
 
Մնացական Մովսեսյանի մարզական հաջողությունները՝ ստորև
 
2016 թվականի մարզային չեմպիոն - 72կգ
 
2016 թվականի միջմարզային չեմպիոն – 72 կգ
 
2016 թվականի Ֆրանսիայի չեմպիոն – 72կգ
 
2017 թվականի մարզային չեմպիոն - 72
 
2018 թվականի մարզային չեմպիոն – 64կգ
 
2018-ի միջմարզային չեմպիոն – 64կգ
 
2018 թվականի Ֆրանսիայի փոխչեմպիոն – 64 կգ
 
2021 թվականի մարզային չեմպիոն - 64 կգ
 
2021 թվականի միջտարածաշրջանային չեմպիոն - 64 կգ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր