211652_close_icon
views-count1479 դիտում article-date 15:10 12-01-2022

Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցությունը պետք է սերտ ու արդյունավետ լինի․ Ռազմիկ Պետրոսյան

Արագածոտնի մարզի խոշորացված համայնքների նորընտիր համայնքապետերի մասնակցությամբ այսօր մարզպետարանում խորհրդակցություն էր, որը վարեցին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։

Ռազմիկ Պետրոսյանը, շնորհավորելով համայնքների ղեկավարներին, կոչ արեց առավել մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել՝ տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցության ակտիվացման համար։
«Համայնքները պետք է համաչափ զարգանան, և այս համատեքստում մեծ է ձեր դերակատարումը՝ խնդիրների գույքագրումից  մինչև համապատասխան  առաջարկների  ներկայացում։ Ծրագրերը պետք է իրականացվեն  ըստ առաջնահերթությունների»,-ընդգծեց մարզպետը։

Փոխմարզպետները զեկուցեցին սուբվենցիոն և այլ ծրագրերով առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին․ ճանապարհների ասվալտապատումից մինչև արևային կայանների ու մանկապարտեզների հիմնում (hամայնքներում մեկնարկող ծրագրերի մասին առաջիկայում հանդես կգանք առանձին հրապարակումներով)։ Անդրադարձ կատարվեց COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշներին, գյուղատնտեսական, հողօգտագործման հետ կապված մի շարք հարցերի։ 

 Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը փաստաթղթավարման գործընթացին վերաբերող  գործնական խորհուրդներ հղեց համայնքապետերին։

Նիստն ավարտվեց  տարին նոր աշխատաոճով սկսելու, մարզպետարան-ՏԻՄ գործակցությունն ակտիվացնելու երկուստեք պատրաստակամությամբ։
 

Նմանատիպ նյութեր