211652_close_icon
views-count2643 դիտում article-date 14:26 12-01-2022

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել համայնքներով, հանդիպել համայնքապետարանի ներկայացուցիչների և մանկավարժների հետ

Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Ալագյազի, Ծաղկահովիտի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, քննարկել է առկա խնդիրներն ու դրանց լուծումները։ Համայնքապետարաններում հանդիպումներից հետո  Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովի  և Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի հետ մարզպետն այցելել է համայնքի դպրոցներ, հանդիպել մանկավարժների հետ։  

Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը խոսել են  հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի, մարտահրավերների ու խնդիրների մասին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ ստանձնած ազգանվեր առաքելությունն անտրտունջ ու նվիրումով իրականացնելու  համար։     
Համայնքներ այցն ամփոփվել է Բերքառատի միջնակարգ  դպրոցում ազատամարտիկ, 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած Գևորգ Ասատրյանի անվան դասասենյակի բացման միջոցառմամբ։   

Շրջայցի ավարտին մարզպետն այցելել է Ապարանի փառքի պանթեոն ու գլուխ խոնարհել Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմների առջև։ 
 

Նմանատիպ նյութեր