211652_close_icon
views-count1742 դիտում article-date 10:43 12-01-2022

Իշխանության ներկայացուցիչները հանդիպում-հավաք են ունենալու Դիլիջանում. ի՞նչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանության ներկայացուցիչները շաբաթվա վերջ հանդիպում-հավաք են ունենալու: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ` հունվարի 14-ին, ՔՊ-ականները մեկնելու են Դիլիջան: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղ կլինեն մինչև կիրակի օրը, քանի որ շատ բան ունեն քննարկելու, բավական երկար ժամանակ է, որ նման ֆորմատով չեն հավաքվել. փոխանցեց մեր աղբյուրը:

Հավաքը կապված է նաև հունվարի 17-ին՝ երկուշաբթի մեկնարկելիք խորհրդարանի նոր աշխատանքով: Իշխանության ներկայացուցչները պետք է հասկանան, թե ԱԺ-ում ով ինչպես է իրեն դրսևորելու, որ նախագիծը ինչպես, ով պետք է ներկայացնի, ու ինչպես պետք է քվեարկությունները կազմակերպեն: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դիլիջան, սակայն դեռևս հստակեցված չէ, թե այդ երեք օրերից որ օրը վարչապետը կայցելի իր թիմին:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ բավականին մեծ դժգոհություն կա թիմում Ղազախստան հայկական զորք ուղարկելու հետ կապված վարչապետի որոշման, ինչպես նաև վերջերս երկու ՔՊ-ականների` Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին մարզպետի պաշտոններում նշանակելու որոշման վերաբերյալ: Շատերի կարծիքով՝ սխալ որոշումներ են դրանք, ու այս փակ հանդիպմանը պետք է քննարկում լինի այդ հարցերի շուրջ:

Ըստ մեր տեղեկությունների՝ զգուշացվել է, որ հանդիպմանը բացականեր չլինեն, քանի որ խորհրդարանի նոր աշխատանքների վերաբերյալ պետք է հստակեցումներ լինեն, ու բոլորը պետք է տեղյակ լինեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր