211652_close_icon
views-count1515 դիտում article-date 22:25 11-01-2022

5-րդ անգամ անընդմեջ տեղի ունեցավ ամենամյա ավանդական «Պանթեոն-Եռաբլուր-Ծիծեռնակաբերդ» արշավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» արշավ 2022
2022 թ․ հունվարի 9 -ին, արդեն 5 -րդ անգամ անընդմեջ, տեղի ունեցավ մեր ամենամյա ավանդական «Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» արշավը։ Արշավի հիմնական նպատակներից է տարբեր տարիքի եւ հետաքրքրությունների տեր մարդկանց իրար հետ ծանոթացնելն ու Հայկական մշակույթի, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների, ինչպես նաեւ, Հայկական հարցի, մեր պահանջատիրության եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման գաղափարների շուրջ համախմբելը:

Այս տարի մեզ միացան ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Արցախյան շարժման հայտնի գործիչ, լրագրող Բակուր Կարապետյանը, պատմաբան, գրող, ԳԱԹ նախկին տնօրեն Կարո Վարդանյանը, գրող, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը, երիտասարդ տաղանդավոր բանաստեղծ Արա Արտազը, լրագրող Լուսին Ղազարյանը, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Հակոբյանը, հասարակական գործիչ Նարե Արամյանը եւ շատ ուրիշներ։

Ամեն տարվա առաջին օրերին մենք ավանդաբար այցելում ենք Երեւանում գտնվող այս երեք սրբավայրերը եւ մեր հարգանքի տուրքը մատուցում Հայ ազգի մեծերին։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ մեր նախաձեռնությունը սկզբից միչեւ վերջ  լուսանկարեց մեր ընկեր, արհեստավարժ լուսանկարիչ Արամ Կարապետյանը, ինչի համար շատ շնորհակալ ենք իրեն:

Նախաձեռնության եւ հոդվածի հեղինակ՝ Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյան 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր