211652_close_icon
views-count10830 դիտում article-date 23:42 11-01-2022

Հունվարի 10-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում

Հունվարի 10-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 32 հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում (Երևանում` 17, Արարատ՝ 3, Վայոց Ձոր՝ 7, Գեղարունիք՝ 5):

Երևանում և Արարատի մարզում գործող սննդի շղթայի մեկական կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 

Նմանատիպ նյութեր