938 դիտում
20:20 11-01-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին
Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի առաջնորդությամբ, ընդունեց 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասնմեկ քահանաներին:
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, շնորհավորեց նրանց քահանայական ձեռնադրության առիթով:
Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը, փաստեց, որ եկեղեցականի առաքելությունը հատկանշական է զոհողությամբ, հնազանդ ոգով և իր կոչմանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ:
Հայոց Հովվապետը հաստատեց նաև, որ նորաօծ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն իրենց զորավոր հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ պետք է հաղթահարեն դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:
Վեհափառ Հայրապետը հորդորեց քահանա հայրերին լինել ամուր իրենց կոչման մեջ, չընկճվել, հույսով, հավատքով և անձնդիր նվիրով շարունակել ծառայել հավատավոր հոտին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր, Մաշտոց ծիսարաններ և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Նմանատիպ նյութեր
1083 դիտում
16:50 03-02-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ 12 քահանաներին
3647 դիտում
22:58 18-12-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1168 դիտում
18:32 23-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
418 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
226 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը