211652_close_icon
views-count4124 դիտում article-date 18:38 11-01-2022

Անիի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ճանապարհներին թույլ մառախուղ է

Հունվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր