211652_close_icon
views-count29479 դիտում article-date 16:24 11-01-2022

Ավտովթար Սյունիքի մարզում. 59-ամյա վարորդը Grand Cherokee-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Սյունիք մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Քարամյանը  իր վարած Grand Cherokee մակնիշի  63 VQ 063 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Քարամյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր